ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Սադամ Հուսեյնի նվերը

Սադամ Հուսեյնի նվերը
25.12.2015 | 11:43

Ո՞Ւմ պետք է մեղադրենք ԻՊ-ի առաջացման համար: Բանավեճերի արդյունքում շատերն են համաձայնել, որ ԻՊ-ը ձևավորվել է 2003-ին ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաք ներխուժած կոալիցիայի սխալների պատճառով: Իրականում ռազմականացված ջիհադիստական խմբավորման առաջացման հիմքերը շատ ավելի վաղ էին դրվել՝ Սադամ Հուսեյնի կառավարության օրոք՝ գրում է Լոնդոնի Հենրի Ջեքսոնի վերլուծական կենտրոնի Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Կայլ Օրտոնը The New York Times-ում: Արաբական ազգայնական Բաաս կուսակցությունը, որ 1968-ին եկավ իշխանության պետական հեղաշրջմամբ, որի ժամանակ առանցքային դերում էր Սադամ Հուսեյնը, խստորեն հետևում էր աշխարհիկ հայացքների: Այդպես էր և 1970-ականներին՝ չնայած իրաքցիների աճող կրոնականությանը: Երբ 1980-ին Հուսեյնը ներխուժեց Իրան, իրավիճակը սկսեց փոխվել: 1986-ին պանարաբական հրամանատարությունը (Բաաս-ի բարձրագույն գաղափարական խորհուրդը) պաշտոնապես վերակողմնորոշեց Իրաքի արտաքին քաղաքականությունը իսլամիստների հետ ալյանսի: Դա առաջին բացահայտ շեղումն էր աշխարհիկ բաասականությունից: Այդ շեղումն ուղեկցվում էր ներքին իսլամականացումով, երբ պաշտոնական լրատվամիջոցները դադարել էին հիշատակել «աշխարհիկ պետության» մասին և Իրանի հետ պատերազմն անվանում էին ջիհադ: Իսլամականացումը հատկապես ուժեղացավ 1991-ին Քուվեյթում Իրաքի կործանիչ պարտությունից և հաջորդող շիական ապստամբությունից հետո, որի գագաթնակետը 1993-ին դարձավ Սադամ Հուսեյնի հրաժարականը աշխարհիկ բաասականության վերջին մնացուկներից, երբ նա նախաձեռնեց «Արշավը հանուն իսլամի»: Կառավարությունը շարիաթի օրենքներ էր մտցրել՝ գողերի ձեռքը հատում էին, միասեռականներին ցած էին նետում տների տանիքից, անբարո կանանց հրապարակում գլխատում էին: Բազմաթիվ մզկիթներ կառուցվեցին, Ղուրանի ուսումնասիրությունը հայտնվեց ազգի ուշադրության կենտրոնում, միջին օղակի մոլլաները համայնքում ստացան ղեկավարի նոր դեր: «Հանուն իսլամի արշավի» սակավ հայտնի կողմերից մեկը մզկիթներում ռազմական հետախուզության աշխատակիցների «ներդրումն» էր: Սադամ Հուսեյնի կառավարության անկման օրերին անվտանգության մարմինները խորապես ներծծված էին սալաֆիզմով: Սալաֆիզմի ազդեցությանը ենթարկված՝ ռազմական հետախուզության նախկին աշխատակիցները Սամիր ալ Խլիֆավիի ղեկավարությամբ, որ հայտնի է որպես Հաջի Բաքր, դարձել էր խալիֆի տեղակալ և սպանվեց 2014-ին, ծրագրել էին ԻՊ-ի ներթափանցումը Սիրիա: ԻՊ-ը չի առաջացել Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալման պատճառով, ԻՊ-ը Սադամի վարչակարգի կյանքն է մահից հետո:

Կայլ ՕՐՏՈՆ, The New York Times


Հ.Գ. Ինչքան խոր են Տիգրիսի ու Եփրատի՝ Միջագետքի գաղտնիքները, իսկ ոմանք ասում էին՝ այդտեղ է եղել դրախտը: Հիմա դրախտի տեղում դժոխք է՝ մարդկանց ձեռքով ստեղծված: Ինչպես Սոդոմ ու Գոմորի տեղում Մեռյալ ծովն է: Գուցե ԻՊ-ի ոչնչացման ճանապարհը իրոք զենքը չէ, սպանությանը միշտ հաջորդել են նոր սպանություններ, այլ պատճառների պարզումն ու վերացումը, եթե ընդհանրապես հնարավոր է վերացնել գաղափարը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ